24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջուլֆալակյանը խորհուրդ է տալիս կողքից ավել-պակաս չմեկնաբանել

‘Մեր մարզաձևը ոչ մի խնդիր չի ունեցել, մենք պլանավորած բոլոր միջոցառումներն անցել ենք` ուսումնամարզական հավաքներով, տարբեր մրցաշարերով, գավաթի խաղարկություններով: Կողքից պետք չէ ավել-պակաս մեկնաբանել’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը`պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրների հետ էր կապված Օլիմպիադայում մեդալների թվի քչությունը:

Ջուլֆալակյանի խոսքով` ինքն էլ էր ուզում, որ մեդալների թիվն ավելի շատ լինի, սակայն երեք միլիոն բնակչություն ունցող ազգի համար երեք մեդալն էլ նորմալ արդյունք է: ‘Այսօր շատ մարդիկ ուղղակի չպատկերացնելով սպորտի բարդությունն ու դժվարությունները` կողքից նայելով հանգիստ մեղադրում են, բայց դա այդպես չէ. սպորտը լուրջ աշխատանք է, որի մեջ ներդրված է առողջություն, ներվայնություն,  հոգեբանական  և ֆիզիկական ծանրաբեռնվածություն’,-նշեց մարզիչը:

Հարցին, թե ավելի լավ արդյունքի համար ինչն է առհասարակ պակասում հայկական սպորտին, Ջուլֆալակյանը պատասխանեց. ‘Պետք է ամեն մարզաձևին լուրջ մոտեցում` սկսած ամենագլխավորը` մարզիչների աշխատանքից: Բացի դա պետք է բնական պայմաններ ստեղծել մարզիկների համար` մարզումային, սոցիալական հարցերում. այս ամենը պետք է լինի, որ արդյունքն էլ լինի’:

Նշենք, որ կոնկրետ այս մարզաձևում` ըմբշամարտում, առաջընթաց է նկատվում. նախկին Օլիմպիական խաղերին հունահռոմեական ըմբշամարտիկները նվաճել են երկու բրոնզե մեդալ, իսկ այս տարվա Օլիմպիադայում` արդեն իսկ մեկ արծաթ և մեկ բրոնզ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ