20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընդդիմությունն էլ է բանակցում /վիդեո/

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի բանակցությունները՝ մարտի 1-ին համատեղ հանրահավաք անցկացնելու շուրջ դեռ շարունակվում են: Փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հրավիրված հավաք-ասուլիսին  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը ընդգծեց, որ եկող շաբաթ ամեն բան պարզ կդառնա:

«Բանակցությունները շարունակվում են, դրական ընթացքում են, կողմերն արտահայտել են իրենց փոխադարձ դիրքորոշումները մարտի 1-ի վերաբերյալ: Այս բանակցությունները ոչ միայն ՀԱԿ-ի հետ են, այլեւ այլ ուժերի: Արդյունքները պարզ կլինեն մինչեւ մյուս շաբաթվա սկիզբ»,-ընդգծեց Չուգասզյանը:

Գարեգին Չուգասզյանը նշեց, որ այս պահին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամները հանդիպումներ են ունենում Հայաստանում տարբեր երկրների դեսպանների հետ և  նրանց հետ քննարկում Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակը:

Նշենք, որ մարտի 1-ին «Նոր Հայաստան»-ը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Նույն օրը հանրահավաք է հրավիրել նաև Հայ ազգային կոնգրեսը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ