19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պերմյակովի գործով անցնող հայ սահմանապահների պահվածքը նյարդայնացրեց փաստաբանին/վիդեո/

Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով ռուսական 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցող արտագնա դատական նիստում այսօր հարցաքննվել է պայմանագրային զինծառայող Ստյոպա Սումբուլյանը:

Ստյոպա Սումբուլյանը դատարանում պատմել է, թե ինչպես է ուղեկալի դիտարկման աշտարակից գիշերը 12-ի սահմաններում սահմանային գոտում լապտերից լույս նկատել: Այդ մասին տեղյակ է պահել կապիտան Խաչատրյանին: Երբ արդեն կապել են սահմանախախտի ձեռքերն ու ոտքերը, մոտ 5-10 րոպե հետո ուղեկալից եկել է օպերատիվ խումբը և տարել նրան: Վկան պատմել է, որ ձերբակալման պահին Պերմյակովը դողում էր:

Նախորդ դատական նիստի ժամանակ նմանատիպ ցուցմունք էր տվել  նաև Բայանդուրի ուղեկալի հրամանատար Միխայիլ Խաչատրյանը՝ պնդելով, որ ինքն է ծառայակից Ստյոպա Սումբուլյանի հետ հայ-թուրքական սահմանին հայտնաբերել ու ձերբակալել Վալերի Պերմյակովին:

Սումբուլյանը հարցաքննության ժամանակ նշեց, որ Վալերի Պերմյակովին Խաչատրյանը  հարց է տվել` արդյոք ինքն է սպանել Ավետիսյաններին, ինչին Պերմյակովը պատասխանել է ` ինքը ոչ մեկին չի սպանել։ Ի դեպ, հայ սահմանապահներից շատերը, որոնք հարցաքննվում են դատարանում, շատ հաճախ խուսափում են տուժողների իրավահաջորդների մի շարք հարցերից՝ պատճառաբանելով, թե ծառայողական գաղտնիք է եւ մանրամասներ չեն կարող հայտնել, ինչը լարում է իրավիճակը:

Մանրամասները` տեսանյութում: 

https://www.youtube.com/watch?v=L_cqjEQLnOs

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ