18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մինսկում անցկացվել է անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստը

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ս.թ.-ի փետրվարի 5-ին Մինսկում տեղի է ունեցել անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի 18-րդ նիստը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Բելոռուսի Հանրապետության ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Նիկոլայ Մելչենկոյի ղեկավարությամբ:

Նիստին մասնակցել են Բելոռուսի, Հայաստանի, Ռուսաստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի, Ղազախստանի պատվիրակությունները, Միգրացիայի միջազգային կազմակերպության ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Հայաստանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ու ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Արևշատյանը:

Նիստում կարևորվել է անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքարի գործում փորձի փոխանակումն ու սերտ համագործակցությունը, որն առավել կարևոր է հատկապես հիմա, երբ ակտիվացել են միգրացիոն հոսքերը:

Մշակվել է անցկացվելիք «Նելեգալ-2016» միջոցառումն արդյունավետ անցկացնելու ծրագիր, որն անօրինական միգրացիայի դեմ պայքարն առավել կակտիվացնի, արդյունքներն էլ կլինեն առավել տեսանելի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ