23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

25 տարի անց, հանուն ազգային վերածննդի` հայությունը վերսկսում է

Ներկայացնում ենք Հայաստանի նախախորհրդարանի եւ “Սահմանադրական Արցախ” շարժման հայտարարությունը, որն ընդունվել է 2013 թ. փետրվարի 12-ին, Հադրութում՝ Արցախի հարցի վերջնական և հայանպաստ լուծման հեռանկարի վերաբերյալ:

 

 

25 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 12-ին, Հադրութում ծնունդ առավ Արցախյան շարժումը, որն օրերի ընթացքում հասավ Ստեփանակերտ, ապա Երևան ու վերածվեց հուժկու համաժողովրդական շարժման՝ որպես արդյունք արձանագրելով երկու մեծագույն ձեռքբերում: Դրանցից մեկը Արցախի պատմական տարածքների մի զգալի մասի ազատագրումն ու փաստացի միացումն էր Հայաստանին, իսկ մյուսը` Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը:

 

Սակայն, դրա հետ մեկտեղ, ձևավորվեցին ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի իրացմանը ծառայող պետական կառավարման համակարգ ու վերնախավ, որոնց գործունեության հետևանքով հայությունը հայտնվել է Արցախյան շարժման ձեռքբերումները կորցնելու վտանգի առջև:

 

Հայաստանի Նախախորհրդարանը և “Սահմանադրական Արցախ” շարժումը, առաջնորդվելով Արցախյան շարժման ձեռքբերումներն ամրապնդելու ու զարգացնելու հրամայականով, հայտարարում են, որ.

մեր ժողովրդի արյան ու պայքարի գնով ձեռք բերածն անսակարկելի է,

 

ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն և զարգացվեն,

 

Արցախյան շարժումը պետք է ավարտվի Հայաստանին Արցախի դե յուրե միավորմամբ,

 

Արցախի հարցի վերջնական ու հայանպաստ լուծումը հնարավոր է միայն համահայկական համատեքստում՝ Հայաստանում (ներառյալ Արցախը) ազգային նպատակներ և խնդիրներ առաջադրելու ու իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության միջոցով,

 

25 տարի անց, հանուն ազգային վերածննդի` հայությունը վերսկսում է ինքնիշխանության, քաղաքական ազատության ու սոցիալական արդարության հաստատման համար իր պայքարը:

 

               

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ