20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ մեր դիրքորոշումը հստակ է․ Բորդյուժա

Այսօր Աստանա-Երևան-Մոսկվա տեսակամուրջ է տեղի ունեցել, որի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց լրագրողների հարցերին։

Հայ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու ` ՀԱՊԿ-ը հայտարարություններ չի անում՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետ ընդդեմ Հայաստանի, ասաց, որ հայտարարություններ արվում են ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և այլ պաշտոնյաների մակարդակով։

«Երբ հայկական լրատվական դաշտի առանձին ներկայացուցիչներ հայտարարում են, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, ինձ համար զարմանալի է: Մենք ամեն անգամ անդրադառնում ենք այդ հարցին, ու կարծում եմ, որ այդ հայտարարությունները բավարար են։ Մեկ ամիս առաջ ես մեկնաբանել եմ դրությունը «Ռոսիա 24»-ի հաղորդման ժամանակ: Մենք խոսում էինք այն մասին, որ անթույլատրելի է լարվածության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական շփման գոտում»,- ասաց նա։

Բորդյուժան նշեց, որ  Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ իրենց դիրքորոշումը հստակ է: «ՀԱՊԿ բոլոր անդամները կողմնակից են, որ կոնֆլիկտը լուծվի քաղաքական միջոցներով, միայն խաղաղ ճանապարհով: Բոլոր երկրները դեմ են սահմանին ծանր տեխնիկայի կիրառմանն ու իրավիճակի սրմանը»,- նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ