20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Նոր տելեվիզորում էիք, էս ե՞րբ եկաք … Րաֆֆին գնացք նստեց/ֆոտո/

Այսօր` փետրվարի 12-ի վաղ առավոտյան նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց իր քարոզարշավը: Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչներին ողջունելուց հետո թեկնածուն մեկնեց Այրում: Այստեղ Հովհաննիսյանին դիմավորեց “Ժառանգության” Լոռու մարզային կառույցը:

Հովհաննիսյանը սովորության համաձայն “ոտքի տակ տվեց” Այրումը, ձեռքով բարեւեց անցորդներին` նրանց մաղթելով լավ, բարի ընտրություն, ինչին ի պատասխան այրումցիներն ասացին. “Դուք Երեւանում հաղթեք, մենք Ձեզ հետ ենք”: Բնակիչներից մեկը, տեսնելով թեկնածուին, հանկարծակիի եկած ժպտաց եւ ասաց. “Նոր տելեվիզորում էիք, էս ե՞րբ եկաք հասաք”:

Շրջելով քաղաքում` Րաֆֆի Հովհաննիսյանը հասավ Այրումի երկաթգծի կայարան: Թեկնածուն աշխատակիցներից հետաքրքրվեց, թե քանի գնացք է օրվա մեջ բեռ փոխադրում, ասացին ` 2, 3:

“Դարձնելու ենք 10-15”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Կայարանում նա սպասեց այնքան, մինչեւ գնացք եկավ եւ Հովհաննիսյանը բարձրացավ գնացք` ողջունելով մեքենավարին: “Նախագահն այ սենց պիտի լինի”,-մեկնաբանեցին աշխատակիցները: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ