20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շուրջօրյա նստացույց կսկսեն /վիդեո/

Եկմալյան փողոցի նախկին բնակիչները շարունակում են պայքարել իրենց բնակարանները վերադարձնելու և խախտված իրավունքները վերականգնելու համար:

«Անտեր ժողովրդին չեն ընդունում, թույլ չեք տալիս մտնել ներս: Մենք ուրիշ ելք չունենք: Ուղիղ տասը տարի է, տները քանդել են, ոչ գումարն են տալիս, ոչ էլ տեղեկացնում, թե երբ են գումարը տալու: Կառավարության ներսում չգիտենք՝ ինչ են անում, ժողովրդին հուզող ոչ մի խնդիր չի լուծվում»,- ասաց Եկմալյան շենքի բնակչուհիներից Լուսինե Սահակյանը:

Բնակիչները տեղեկացրին, որ հաջորդ հինգշաբթի Կառավարության շենքի մոտ շուրջօրյա նստացույց են սկսելու:

Հիշեցնենք,  2006 թվականին պետության կարիքների համար մարդկանց բնակարանները քանդեցին, և առ այսօր բնակիչները կռիվ են տալիս իրենց բնակարանները հետ ստանալու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ