20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

10 պատճառ՝ արքայանարինջն ամենօրյա սննդակարգ ներառելու համար

1. Հոգ կտանեք տեսողության մասին: Հասուն արքայանարինջը պարունակում է հսկայական քանակությամբ բետա-կարոտին, որը լավացնում է տեսողությունը, կանխարգելում աչքերի ծերացումը:
2. Կպաշտպանեք թոքերը: Այդ նույն բետա-կարոտինը կհոգա ձեր շնչառական համակարգի մասին ու կկանխարգելի բրոնխիտի և պնևմոնիայի զարգացումը:
3. Կպահպանեք սիրտը: Արքայանարինջը պարունակում է բուսական շաքարներ և կալիում, որոնք շատ օգտակար են սրտամկանի համար, այն կայունացնում է արյան ճնշումն ու օգնում պայքարել հիպերտոնիայի դեմ:
4. Արքայանարինջընաև հիանալի միջոց է ստամոքսի հիվանդությունների դեմ:
5. Հասուն արքայանարնջի պտուղներն ունեն հիանալի կպցնող ու հակաբակտերիալ ազդեցություն ունի, մաքուր միրգը դրեք վերքի կամ այրվածքի վրա և արագ ապաքինումն ապահովված է:
6. Այս միրգը հնուց օգտագործել են երիկամների և միզապարկի հիվանդությունների դեմ:
7. Արքայանարնջի պտուղներում և տերևներում կան բազմաթիվ միկրոտարրեր (հատկապես շատ երկաթ կա) և վիտամիններ, ուստի դրանցից պատրաստված թեյն անեմիայի դեմ հիանալի միջոց է:
8. А և С վիտամինների մեծ պարունակության շնորհիվ արքայանարինջը բարձրացնում է դիմադրողականությունը սեզոնային մրսածության ժամանակ: Իսկ եթե արդեն հիվանդ եք, մի քանի օր շարունակ կոկորդը ողողեք մեկ բաժակ տաք ջրով բացված արքայանարնջի հյութով:
9. Մեկ հասուն պտուղը ձեր օրգանիզմը կհարստացնի մագնեզիումով, որը հանգստացնում է նյարդերը և ամուր քուն ապահովում: Իսկ ֆրուկտոզան և գլյուկոզան կհոգա ձեր տրամադրության մասին:
10. Արքայանարինջը նաև հրաշալի միջոց է ուգրիների և դեմքի մաշկի լայնացած ծակոտիների դեպքում: Պտղի փափկամիսը խառնեք ձվի դեղնուցի հետ և բարակ շերտով քսեք դեմքին: 20 րոպե հետո լվացեք։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ