25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարկայինի զոհերը /վիդեո/

Ավտոներկրող Կամո Մարությանը դեռ 2009, 2010 թվականներին ԱՄՆ-ից երկու ավտոմեքենա է ներկրել և նույն տարում վաճառել.

«Ես մաքսազերծման ժամանակ բոլոր հարկերն ու տուրքերը մուծել եմ, անցավ որոշ ժամանակ՝ ինձ հարկային տեսչություն կանչեցին, և ինձ վրա ակտ ձևակերպեցին, որպես ապօրինի ձեռնարկատեր. մեկ տարվա մեջ երկու ավտոմեքենա վաճառելը համարվում է ապօրինի ձեռնարկ: Բայց չէ որ մաքսազերծման համար ես արդեն վճարել եմ ավելացված արժեքի հարկը: Էդ օրենքի պատճառով ես դարձա հաշմանդամ, մեր ընտանիքի բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարվեց, մինչև մի քանի դատ եղավ ու դատարանները որոշեցին, որ հարկային տեսչությունն իմ նկատմամբ սխալ ակտ է կազմել»:

Մարությանը հայտարարեց, որ իր նման տուժած մարդիկ շատ են, իսկ նրանցից ոմանք էլ արդեն մահացել են՝ չդիմանալով նման ապօրինություններին:

Կամո Մարությանը նշեց նաեւ , որ մոտ օրերս ավտոներկրողները պատրաստվում են հավաքվել, ընդհանուր հայտարարի գալ և դիմել ֆինանսների նախարարություն: Հիշեցնենք,  ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Վալովայան հայտարարել է, թե երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:

Մանրամասները` տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ