19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային միաբանություն կուսակցության առաջնորդ եւ ազգային ժողովի հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի կարծիքով համաշխարհային գլոբալ զարգացումները, որոնք նաեւ իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի վրա, ստիպում են օգտագործել  քաղաքական բոլոր ուժերի մտավոր կարողությունները:

Գեղամյանը համոզված է, որ հանրապետության նախագահը ճիշտ քայլ էր արել`փորձելով պետության շահից ելնելով օգտագործել ՀՅԴ-ի ռեսուրսը: Նա հիշեցրեց, որ ՍԻՄ-ը, ՔԴՄ-ն եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները արդեն համագործակցում են ՀՀԿ-ի հետ եւ իրենց համար պատիվ են համարում «հանուն երկրի աշխատել`ուժերի ներածին չափով»: Իսկ այն հարցին, թե նման  համագործակցությունը չի՞ ենթադրում, որ իշխանությունը գնում է պատասխանատվությունից խուսափելու ճանապարհով Գեղամյանը պատասխանել է.

«Այդ կարծիքին չեմ: Ժամանակին ինքս եղել եմ ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականության խիստ ընդիմախոսը: Բայց ՀՀԿ-ն եզակի կուսակցություն է, որ ուրիշի պրավալն էլ է իր վրա վերցնում»,- նշել է Արտաշես Գեղամյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ