18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

45 մլն ԱՄՆ դոլար փոխառություն ՀՀ ճանապարհների համար

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին ս.թ. փետրվարի 11-ին ստորագրեցին “Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման” փոխառության համաձայնագիրը, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը “Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման” ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն:

Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական համայնքների շուկաների և ծառայությունների հասանելիութունը, ինչպես նաև ամրապնդել ՀՀ տրասպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու Կենսական նշանակության ճանապարհային ցանցը:

Մասնավորապես նախատեսվում է իրականացնել կենսական նշանակության ճանապարհային ցանցի` մոտ 147 կմ երկարությամբ ընտրված ճանապարհների բարելավման աշխատանքներ, մոտ 23 կմ երկարությամբ ընտրված կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգում և ընթացիկ պահպանություն, ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տվյալների բազայի ձեռքբերում և ներդրում, ճանապարհային երթևկության անվտանգության ծրագրի իրականացում:

Փոխառությունը տրամադրվում է 25 տարվա մարման ժամկետով,  որից  10 տարին արտոնյալ, փոփոխվող տոկոսադրույքով (6-ամսյա LIBOR+փոփոխական սփռվածք (spread))` համաձայն ՎԶՄԲ-ի ստանդարտ պայմանների:

Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2017թ. հունիսի 30-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ