24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զորամասը լքած զինվորը ոտքով է տուն հասել, ցրտահարվել է. մանրամասներ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկը լքած 19-ամյա զինծառայող Ազիզ Բաքոյանը պարզվում է զորամասը լքել է չդիմանալով ընտանիքի կարոտին:  Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում զինծառայողի ազգականը  նշեց, որ Ազիզը նաև  առողջական խնդիր է ունեցել:

«Մեկ տարուց ավել ծառայել  է ու ոչ մի անգամ չեն թողել տուն գա: Բա դա արդար ա՞…Ազիզի ձեռքը ցավացել է ու  լուրջ խնդիր կար: Տեղափոխել են հոսպիտալ՝ վիրահատության կարիք կա, բայց չեն վիրահատել: Հերն ու մերն էլ ստեղ անհանգիստ: Ինքն էլ կարոտել էր շատ: Երեխա է չի դիմացել»,-պատմեց հորեղբայրը: Հորեղբոր խոսքով՝ զորամասը ինքնակամ լքած Ազիզը գումար չի ունեցել ու ոտքով է հասել հայրենի գյուղ: Նշենք, որ զինվորը Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչ է:

«Մեր տղու ձեռքերն ու ոտքերը ցուրտը տարել է, ահավոր վիճակում է: Զորամասից բողոք չունի, տղա է` չի հասկացել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ