29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ւր է քաղաքապետարանի ‘Չայկան’

image_1753

Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող “Գազ 13” (Չայկա) մակնիշի ավտոմեքենան ս/թ սեպտեմբերի 14-ին համայնքի ավագանին որոշել է աճուրդով օտարել: Արդյունքում  հաղթող է ճանաչվել նույն  քաղաքի բնակիչ Գևորգ Ղուկասյանը, սակայն առուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքվել և օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ չի կազմվել, ավելին, փաստերի ուսումնասիրութունից ակնհայտ է դառնում, որ “Գագեմա” ՍՊԸ ի կողմից իրականացված մեքենայի գնահատումը, որը կազմել է 100 հազար դրամ, չի կարող իրատեսական լինել:

Այդ կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն համապատասխան գույքի իրական արժեքը պարզելու համար: Մինչ այդ մեքենան պահեստավորվել էր համապատասխան ավտոտնակում, որի դռները կապարակնքված էին, և կազմվել էր համապատասխան արձանագրություն: Այսօր, կեսօրից հետո, մեքենան անհետացել է:

Այս մասին տեղեկացնում է Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ