18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թունավորվել են հարսանիքի ժամանակ

Փետրվարի 10-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել, որ աղիքային երևույթներով 15 հիվանդ հոսպիտալացվել է “Արմավիր”, 6-ը`Էջմիածնի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներ, 1-ը` Երևան` սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ:

Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդները փետրվարի 9-ին “Շանսոն” ռեստորանում հարսանյաց հանդեսի ժամանակ կերել են հավի կրծքամսով, սնկով, մայոնեզով պատրաստված աղցան, խոզի մսով խորոված:

Սննդի ընդունումից 3-4 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել թունավորման նշաններ: Բոլոր հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները հիմնականում նույնն են եղել` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, որովայնի կծկանքային ցավեր,վքնածություն:

Թունավորման հավանական գործոնը սնունդն է, քանի որ բոլոր հիվանդներն օգտագվործել են նշված միևնույն սննդատեսակները։ Բացի այդ  վարակի գաղտնի տևողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանշանները, ինչպես նաև դրանց միաժամանակ ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորմանը:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից  կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Շանսոն» ռեստորանում խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակն անբավարար է:

Հիվանդների վաղ հայտնաբերման և հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու նպատակով տեղում ձեռնարկվել են հակահամաճարակային համալիր միջոցառումներ.  

-ժամանակավորապես դադարեցվել է հանրային սննդի կազմակերպության գործունեությունը,

– օգտագործված սննդամթերքից, ջրից, շրջակա միջավայրից վերցվել են նմուշներ` թունավորման պատճառագիտությունը պարզելու նպատակով լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:  

Ներկայումս 21 հիվանդ դուրս է գրվել լավացումով։ Դեռևս հսկողության տակ է գտնվում Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ տեղափոխված հղին, ում վիճակը բավարար է:

Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Իրավիճակը վերահսկվում է։

             

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ