20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊՆ-ն հետ է վերցնում մարզահամերգային համալիրը

ՀՀ կառվարության վաղվա նիստում ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը կներկայացնի նախագիծ, որի համաձայն կառաջարկի չեղյալ ճանաչել ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 935-Ա որոշումը:

Ըստ նախագծի՝ պաշտպանության նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է լուծի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի  հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 13.08.2015թ. N 935-Ա որոշման համաձայն «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ