19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բոտուլիզմ. հիվանդի վիճակը ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ    Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է:

Փետրվարի 9-ին Ջերմուկի բնակիչը սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածո: Հաջորդ օրն առավոտյան ժամը 10-ի մոտակայքում հիվանդը զգազել է թուլություն և սրտխառնոց, ինչի կապակցությամբ դիմել է Ջերմուկի առողջության կենտրոն, որտեղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։

Արդյունքում հիվանդն իրեն լավ է զգացել և վերադարձել տուն։ Ուշ երեկոյան ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կոպերի իջեցում, կլման ակտի խանգարում: Հիվանդն իր նախաձեռնությամբ դիմել է Երևանի “Արմենիա” ԲԿ, որտեղ անմիջապես ստացել է հակաբոտուլինային շիճուկ: Վիճակը գնահատվում է ծանր, բուժումը շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով փաստում է, որ չնայած իրականացվող տեղեկատվական և բացատրական լայն աշխատանքներին, մարդիկ դեռևս վտանգում են իրենց առողջությունն ու կյանքը։ Մինչդեռ վտանգավոր այդ հիվանդությունից հեշտությամբ կարելի է  խուսափել։ Ընդամենն անհրաժեշտ է չօգտագործել  տնային պայմաններում պատրաստված պահածոներ կամ գոնե օգտագործելուց առաջ դրանք ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե:

Միաժամանակ զգուշացնում ենք`  

• Մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:

• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ