25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպիսի Հայաստան կունենանք մեկ շաբաթից /վիդեո/

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադառնալով Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, խոսել է ՄԻՊ թեկնածուների մասին: «Երեք  թեկանծուներն էլ պետք է ուսումնասիրած լինեն նախկին երեք ՄԻՊ-երի գործունեությունը, ճանապարհը, կատարած սխալները, մոտեցումները և պետք  է ունենան համակարգային փոփոխությունների մոտեցումներ», – նշել է պատգամավորը:

Հաջորդ շաբաթ Հայաստանը կունենա կոալիցիոն կառավարություն, բայց դա չի նշանակում, թե կարճ ժամանակահատվածում երկրի սոցիալական կյանքում դրական տեղաշարժ կլինի, նշել է Թեւան Պողոսյանը : Պատգամավորն ասել է, որ եթե համակարգային փոփոխություն չլինի, ապա որեվէ ոլորտում առաջընթաց չի արձանագրվի:

Թեվան Պողոսյանի կարծիքով, 2017-ի ընտրությունից առաջ Դաշնակցությունը պարտավոր է ընտրողներին ներկայացնել հաշվետվություն կատարած կամ չկատարած աշխատանքի համար: «Ինձ ավելի շատ հետաքրքրելու է, թե իրենց տեսլականները ներկայացնելիս ավելի շատ ինչ համակարգային փոփոխության խնդիր են դնելու», -ասաց նա և նշեց, որ ՄԻՊ-ին փորձում է դիտարկել որպես ինստիտուտ:

«Եթե մարդու տեսակի խնդիր, է ապա ես ունեմ այլ թեկնածու: Երեքից ոչ մեկը չի, հանրային սեկտորից է: Ես շատ կցանկանայի, որ քաղաքացիական հասարակական զարգացման ինստիտուտի  նախագահ Արտակ Կիրակոսյանը լիներ՝ իր մոտեցումներով, նվիրվածությամբ, միջազգային կապերով, համակարգային մոտեցման տեսլականով»,- ասաց նա:

Մանրամասները քիչ անց` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ