18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Արտասահմանից զանգել, ասել են` Րաֆֆիին ընտրենք” /ֆոտո/

“Մեկ անգամ ազատ լինենք, բայց մասնակցենք ընտրություններին”: Այսօր` փետրվարի 11-ին Տավուշի մարզ կատարած քարոզարշավի ժամանակ նման կոչ արեց դիլիջանցիներին ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգության ” առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեկնածուն ընտրողների հետ մասսայական հանդիպում չանցկացրեց, այլ շրջեց քաղաքում` մեկ առ մեկ ողջունելով մեծերին ու փոքրերին:

Հովհաննիսյանն այցելեց նաեւ քաղաքի առեւտրի կենտրոններ, այստեղ հարցրեց` նվազել է, թե աճել է հաճախորդների թիվը, ասացին` նորմալ է: Փողոցում հանդիպելով աշակերտների` նախագահի թեկնածուն հետաքրքրվեց, թե որ ուղղությամբ են շարունակելու կրթությունը: Ասացին` իրավաբանական, միջազգային, պատմական :

“Մեր երկիրը պետք է դարձնենք իրավական պատմության երկիր”,-աշակերտներին ասաց թեկնածուն: Ապա նա այցելեց ՀՀ Կենտրոնական բանկի “Հանուն գիտելիքի” զարգացման կենտրոնի թանգարան, դիտեց ցուցանմուշները:

Նախագահի թեկնածուն մտավ` ողջունելու գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի անդամներին: Շարունակելով իր շրջայցը` Հովհաննիսյանը այցելեց քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին հորդորեց “բարի ու ազատ ընտրություն անցկացնել”: Նույն հորդորով նա դիմեց տեղի ոստիկանության աշխատակիցներին:

Henaran.am-ի հետ զրույցում Դիլիջանի բնակիչ Կարինե Բարսեղյանն ասաց, որ ընտրելու է Րաֆֆի Հովհաննիսյանին. “Արտասահմանից աղջիկս զանգել ասել է` իրեն կընտրեք: Հույսեր ենք փայփայում իր հետ, տեսնենք”,-ասաց տիկինը: Րաֆֆու հետ հանդիպման եկածները հույս հայտնեցին, որ նախագահ դառնալու դեպքում նա իրենց քաղաքում աշխատատեղեր կստեղծի: Ի դեպ, նրանցից մի քանիսը Հովհաննիսյանին “նախագահ”-ով էին դիմում:

 

Լուսանկարները` քիչ անց

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ