19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ապահով Հայաստանից դեպի..” ֆեյսբուքյան խմբի հայտարարությունը

Հարգելի Սերժ Սարգսյան,

 

մենք մի խումբ քաղաքացիներ ենք, ովքեր որոշել են հեռանալ Հայաստանի Հանրապետությունից: Մենք պատրաստ ենք մեր ապագան կառուցել տքնաջան աշխատանքով եւ դժվարին պայմաններում տեղ գտնել անծանոթ միջավայրում, բայց ոչ ապահով Հայաստանում, քանի որ Հայաստանն ապահով է Ձեր եւ Ձեր բարեկամների ու ընկերների համար: Մենք փորձել ենք պայքարել, բայց խոստովանենք, դուք ավելի ուժեղ գտնվեցիք: Դա է պատճառը, որ մենք մեզ պարտված ենք համարում եւ լքում ենք ձեր տարածքները:

 

 Կարծում ենք` դուք շատ լավ հասկանում եք մեր հեռանալու դրական ազդեցությունը Հայաստանի համար. կպակասի Ձեր դեմ պայքարող զանգվածը եւ կավելանան Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները: Խնդրում ենք մեզ հատկացնել ավիատոմսի եւ վիզայի գումարը այս փոխադարձ շահավետ գործարքն իրականացնելու համար: Ներդնելով այսօր, կառուցում եք ապահով Հայաստան` Ձեր եւ Ձեր երեխաների համար:

 

 

“Ապահով Հայաստանից դեպի..” ֆեյսբուքյան խմբի անդամներ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ