19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանրամասներ նորածնի մահվան հանգամանքներից

Փետրվարի 7-ին, Երևանի Մուրացանի հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչներ Սիմա Եփրեմյանի ու Մակար Անտոնյանի նորածինը: Ծնողները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:

Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում  Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 30-ամյա ծննդկան Սիմա Եփրեմյանը հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի ունեցել.

«Սա կնոջ 3-րդ ծննդաբերությունն է, նախորդ երկուսի դեպքում նա բնական ճանապարհով է ծննդաբերել: Ամուսինները 2 դուստր ունեն, որոնցից մեկը ծնվել է 2կգ 700 գրամ, մյուսը՝ 2կգ 800 գրամ: Այս անգամ էլ կեսարյան հատման ցուցում չկար, պտուղն էլ 2 կգ 600 գրամ է եղել: Նրա մոտ ամեն բան նորմալ է եղել»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը:

Վերջինս հաստատեց, որ ծանր ծննդաբերությունը և երեխայի մահը կապված չեն հղիության ընթացքի և բժշկի մասնագիտական վրիպման հետ:

«Բժշկուհին հերթական կոնսուլտացիայի ժամանակ որևէ բարդություն չի նկատել, կնոջն ուղարկել է տուն՝ ասելով, որ եթե ցավեր ունենա, անմիջապես հիվանդանոց բերեն, իսկ եթե 3 օրվա ընթացքում ցավեր չառաջանան, պետք է անպայման դիմել բժշկի,- պարզաբանեց տնօրենը: -Դժվար ծննդաբերություն է եղել: Ամեն դեպքում ծնվելուց հետո ճիշտ են գնահատել իրավիճակը, միանգամից տեղափոխել են Երեւան, ընթացքում էլ հետևել են ընթացքին»:

Հովհաննիսյանը ընդգծեց, որ նորածնի մահվան պատճառը հայտնի կլինի միայն փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, 30-ամյա Սիմա Եփրեմյանը ծննդաբերել է 2016թ. հունվարի 30-ին: Երեխային նույն օրը տեղափոխվել է Երևան, իսկ 7 օր անց մահացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ