24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գրենք հայերեն /վիդեո/

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու, իսկ 8-ը՝ ամբողջ աշխարհում անվտանգ համացանցի օրն է: Ոլորտի մասնագետները խոսել են գոյություն ունեցող խնդիրների մասին: Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանն առաջարկում է ստեղծել էլէկտրոնային բառարան:«Ինտերնետ հանրություն» հկ փոխնախագահն էլ կարծում է, որ անվտանգության խնդիրը պետք է կարգավորել հայեցակարգային մոտեցմամբ:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջընթաց են ապրում եւ մոտ ապագայում բոլորին հասանելի կլինեն հայատառ հավելվածները:

Հիշեցնեք, որ ՀՀ ԿԳ մամուլի խոսնակ Զորհաբ Եգանյանը  երեք տարի առաջ համացնացում հանդես եկավ մի նախաձեռնությմաբ եւ կոչ արեց օգտատերերին, որ պետրվվարի 7-ը նշվի համաացանցում հայատառ գրելու օ:

«Կարծում եմ՝ մի քանի տարի հետո համացանցում հայատառ գրելու տեսանկյունից լուրջ հաջողություններ կունենանք»,- ասաց նախաձեռնության հեղինակ Զ. Եգանյանը՝ ավելացնելով, որ նախաձեռնությունը սկսվել է 2012 թվականի փետրվարի 5-ից, և թեև դանդաղ, բայց առաջընթաց կա. «Մեկ գրառում կատարվեց իմ կողմից, որով առաջարկեցի փետրվարի 7-ը նշել որպես համացանցում հայատառ գրելու օր: Ֆեյսբուքյան օգտատերերի և լրատվամիջոցների շնորհիվ այդ նախաձեռնությունը մեծ արձագանք ստացավ: Հայատառ գրելու համար առաջին հերթին փոփոխությունը պետք է օգտատերերի գիտակցության մեջ կատարվի»:

Անցնող տարում անգամ նախաձեռնությանը միացավ , օրինակ, բջջային օպերատոր «ՎիվաՍելը»,  որն իր կողմից ուղարկվող կարճ հաղորդագրությունների մի հատվածը մեսրոպատառ հայերենով է սկսել գրել:

Սամվել Մարտիրոսյանն էլ ցանկություն հայտնեց, որ դպրոցներում ինֆորմատիկայի դասերին երեխաներին սովորեցնել ոչ միայն տարբեր ծրագրերից օգտվել, այլ նաև հայատառ տպել:

Հավելենք, նաեւ, որ ներկայումս համացանցում պետական լեզվով գրելու օր ունեն նաև Իսրայելը և Վրաստանը:

Տեսանյութում Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ