19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ր տնօրենն է խելքը թռցրել

“Դա ձեր ի՞նչ խնդիրն է, ով է ուղարկել, ով չի ուղարկել, ձեզ ի՞նչ : Ձեր ի՞նչ գործն է` իմ անունն ինչ է :Ես ներկայացնում եմ Քարակերտի թիվ 2 դպրոցը: Միայն կարող եմ ասել, որ մենք հիմնադրամի կանոնադրություն ենք վերցրել  նայել ու որոշել ենք մասնակցել ուրիշ…  հարցեր ունե՞ք :

Նման ագրեսիվ տոնով մեր թղթակցին պատասխանեց Քարակերտի ուսուցչուհիներից մեկը, որից ցանկանում էինք ճշտել   արդյո՞ք իրենց դպրոցի մանկավարժներին  նույնպես պարտադրել են  ստորագրել մի փաստաթղթի տակ, համաձայն որի` նրանց ամսական աշխատավարձի 1 տոկոսը պարտադիր փոխանցվելու է ինչ-որ հիմնադրամի:

 

Նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհին Henaran.am-ին ասաց, որ նման փոխանցում իրենք կատարել են արդեն երկու ամիս` նոյեմբերին և դեկտեմբերին, հիմա սպասում են հունվարի աշխատավարձը ստանան, որպեսզի հունվարի փոխանցումն էլ արվի.

“Մենք թուղթ ենք ստորագրել, որ համաձայն ենք այդ փոխանցումն անել…. դե ասել են, որ անհրաժեշտ է մեր այս բարեգործությունը, մենք էլ ստորագրել ենք, ի՞նչ անեինք”:

Իսկ  Էջմիածնի  թիվ 9 դպրոցի  ուսուցչուհիներից մեկ էլ  նկատեց. “Ասել են, թե սպորտի ու մշակույթի զարգացման համար են անում, մենք էլ փոխանցել ենք: Վերջինս դժվարացավ նշել կոնկրետ ինչ հիմնադրամի  համար է գումարը փոխանցվել, քանի որ հստակ չգիտեր հիմնադրամի անունը:

“Տնօրենն ասեց պետք է, մենք էլ անում ենք: Կարծում եմ ճիշտ չէ նման բան անելը, այն էլ պարտադրաբար”,- սա էլ փոխանցեց մեկ այլ ուսուցիչ ,խնդրելով չհրապարակել անունը ազգանունը` հետագայում խնդիրներ չունենալու համար:

 

Պարզվեց Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայաջյանը մամուլից է տեղեկացել, որ այդ հիմնադրամի շուրջ նման աղմուկ է բարձրացել:

 

“Դա ոչ թե հրահանգ է, այլ “Արմավիր մշակույթ, երիտասարդություն և սպորտ” հիմնադրամի կանոնադրությունը ուղարկվել է դպրոցներին նամակի տեսքով, որ եթե ծանոթանաք կանոնադրությանը և ցանկություն ունենաք աջակցելու, ապա…. ի՞նչ պարտադրանք, թե ո՞վ, քանի տոկոս կարող է փոխանցել` կարդացի մամուլում ու շատ զարմացա այս ամենի վերաբերյալ: 

Վարչության պետը  մինչև վերջ էլ փորձում էր հավաստիացնել, որ դա պարտադրանքի թելադրաքով չի եղել. “Չի կարող նման բան լինել, չեմ հավատում”,-ասաց:

 

Մեր այն դիտարկմանը թե տնօրենները արգելում են խոսել այդ մասին ու այսպես ասած` սառեցրել են հավաքագրման գործընթացը. տիկին Սայաջյանը նշեց.

“Ես ինքս  նման հրահանգ չեմ տվել, որ պարտադիր հավաքագրում լինի, ոչ էլ հրահանգել եմ, որ գործընթացը դադարեցվի: Նման բան չի եղել ու չի էլ կարող լինել: Հո “չարի վերջի” աղվեսները չե՞ն, ո՞ր տնօրենն է խելքը թռցրել”:
 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ