23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Զոհված ազատամարտիկների մայրերն ու կանայք էլ

Զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց հանրապետական խորհուրդը կսատարի  Սերժ Սարգսյանին: Խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

“Ապահով Հայաստանը մեր այսօրվա ամենակարևոր հրամայականն է արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու և երկիրն անցնցում դեպի ժողովրդավարություն տանելու ճանապարհին: Ապահով Հայաստանը՝ պատերազմը մերժող ու խաղաղության ձգտող Հայաստանն է, յուրաքանչյուրիս և հատկապես զինվորի՝ հայ զինվորի անվտանգության երաշխիքը:

Միայն պատերազմ տեսած ու պատերազմով անցած մարդը առավելապես գիտի խաղաղության գինը, և այն պահպանելու անհրաժեշտությունը, իսկ Սերժ Սարգսյանն անցել է այդ ճանապարհը զինվորից մինչև հրամանատար և Գերագույն գլխավոր հրամանատար:

Նա եղել է մեր որդիների մարտական ընկերը, զինակիցն ու հրամանատարը: Ապահով Հայաստան՝ նշանակում է խաղաղ և ուժեղ Հայաստան, ինքնորոշման իրավունքով ապրող ազատ Արցախ: Մենք այսպիսի Հայաստանի կողմնակիցն ենք:

Հետևաբար 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ