19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Օրենքով գող” Պզոյին ԱՄՆ դաշնային դատարանը դատապարտեց

Նյու Յորքում ԱՄՆ Դաշնային դատարանը 37 ամսվա ազատազրկման է ենթարկել հայազգի “օրենքով գող” Արմեն Ղազարյանին: Վերջինս նաեւ 60 հազար դոլար տուգանք պետք է վճարի, ինչպես նաեւ ազատ արձակվելուց հետո 3 տարի շարունակ ոստիկանության հսկողության տակ գտնվի: 

Հիշեցնենք, Գլենդեյլ քաղաքում բնակվող Ղազարյանը իրեն մեղավոր է ճանաչել դրամաշորթության մեջ` դրանով զբաղվելով “Միրզոյան-Թերջանյան կազմակերպություն” կոչվող խմբավորման մեջ: 

Ղազարյանը, ով հայտնի է “Պզո” մականունով, ԱՄՆ-ում հաստատվել է 1996-ին` ստանալով փախստականի կարգավիճակ` պնդելով, թե իր հայրը մահացել է Ադրբեջանի հետ էթնիկական բախումների ժամանակ: Սակայն հետաքննությունը պարզել է, որ նա խաբել է, եւ այժմ Ղազարյանին նաեւ արտաքսում է սպառնում, հաղորդում է “Ամերիկայի ձայնը”:

Հիշեցնենք, “Պզոն” “Միրզոյան-Թերջանյանի կազմակերպության” հանցավոր խմբավորման ղեկավարներից է, որի գործունեության մասին ոստիկանները պարզել էին 2011-ի հոկտեմբերին, երբ ձերբակալվել են խմբավորման 50 անդամներ: Նույն թվականին “հայկական մաֆիայի” զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել: Ձերբակալվել է շուրջ 80 հանցագործ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ