25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նրանց համար կարեւոր չէ «բենթլին» ինչ արժի /վիդեո/

Որքանո՞վ են վերահսկելի խանութներում զեղչերը  և ի՞նչ ազդեցություն ունեն դրանք սպառողի հոգեբանության վրա: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը վերլուծություններ ներկայացնելիս հիմնվում է բնակչության այն 80 տոկոսի վրա, որն աղքատ է, կամ աղքատության շեմին:

«Տարբեր հաշվարկներով մեր երկրի բնակչության 12 տոկոսի համար կարեւոր չէ «բենթլին» ինչքան արժի, կղզիներում հանգստանալը որքան արժի: Նրանց համար բալը թանկ չէ: Նրանք կարող են դա իրենց թույլ տալ: Մեր երկրում միջին աշխատավարձը 150 000 է, իսկ միջին սպառողական զամբյուղը 47 000 է: Եթե ընտանիքում 4 հոգուց մեկն է աշխատում, ստացվում է նրանք աղքատության շեմին են ապրում»:

Հոգեբան Աննա Բադալյանն ընդգծեց` շոփինգն ունի տարբեր ազդեցություններ:

«Երբ տեսնում ես բազմազանություն, գներ, կարող ես ընկնել ընկճախտի մեջ, սա կարող է վերածվել մոլեռանդության: Կարող են լինել նաև իմացական, ճանաչողական զգացողություններ: Կա հակասթրեսային մեխանիզմ, որը կարող ես ինքդ մշակել: Տղամարդուն կարող են մթերային գնումները սթրեսից հանել, որովհետև ինքը տուն է եկել և ապահովել է սոցիալական խնդիր: Կանանց մոտ զարգացած է ավելի շատ հագուստ, տնտեսական ապրանքներ գնելու ցանկությունը»:

IMG_6692

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ