24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Հարսնաքարի” եւ Պողոս Պողոսյանի գործը հետաձգվեց մեկ տարով

Ըստ 168.am-ի, այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում որոշվել է մեկ տարով հետաձգել “Ժառանգություն”  խմբակցության անդամների կողմից ներկայացված՝ 2012թ. հունիսի 17-ին Երեւանի “Հարսնաքար” ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ՝ 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած՝ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը:

Այս հետաձգման պատճառն այն էր, որ հանձնաժողովի նիստին չի մասնակցել նախագծի հիմնական զեկուցող, “Ժառանգություն”  խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Նա մասնակցում է Բուխարեստում ընթացող ԵԺԿ նիստին, որտեղ, երեւի, ավելի կարեւոր հարցեր են քննարկվում, քան այս որոշման նախագիծն էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ