24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զգուշացեք․ անիծված իրեր ձեր տանը

Յուրաքանչյուր առարկա, որ ստեղծված է չարքին ծառայելու համար, անիծված է եւ չի կարող մաքրվել։ Դրանք պարզապես վերացնել է պետք։ Իսկ տանը պահել ընդհանրապես չի կարելի, գրում է bible-facts.ru-ն։

Այսպիսի իրերից են չարքի տեսքով արձանիկները, աչքի տեսքով զարդերը, նույն ինքը՝ աչքի հուլունքները։ Ողջ աշխարհում չարքի տեսքով արձանիկներ վաճառում են, եւ դրանք գնում են հատկապես զբոսաշրջիկները։ Դրանք անեծք են բերում տուն։

Եթե ձեր տանը Բուդդայի արձանիկներ կան, եգիպտական կիսանդրիներ կամ աֆրիկյան տարբեր իրեր, դրանք սովորաբար տեղի աստվածների պատկերն են։ Եթե նման իրեր եք պահում տանը, ազատվեք դրանցից, դրանք անեծք են բերում իրենց հետ։

Ահա մի օրինակ՝ ԱՄՆ-ի մի ընտանիք սրտանց նվիրված էր Աստծուն։ Սիրող ընտանիք էր, հայրը գործարար էր, կինը զբաղվում էր 3 երեխաների խնամքով։ Եւ հանկարծ ամեն ինչ խառնվեց իրար՝ բիզնեսը կործանվեց, տղամարդն ինչ ձեռնարկում էր, ձախողվում էր։ 5 տարում նրանք կորցրին անգամ տունը, այլեւս ոչինչ չունեին։ Նրանք ասես անիծված լինեին, եւ ոչինչ չէր օգնում։

Ի վերջո , պարզվեց, որ նրանց տանը հենց այդպիսի անիծված իր կա։ Նրանք աղոթել էին Աստծուն ու խնդրել ցույց տալ, թե որն է այս անեծքի պատճառը։ Հետո ուրախությամբ պատմում էին, որ աղոթքի ժամանակ ձայն էին լսել ննջարանից, գնացել ու տեսել էին, որ ընկել է ընտանիքի պապիկի նվիրած արձանիկը, նա այդ թանկարժեք արձանիկը Մեքսիկայից էր բերել։ Այն այնպիսի դիրքով էր դրված, որ չէր կարող ընկնել, եւ երբեք չէր ընկել։

Հենց այդ արձանիկն էր անեծք բերել, եւ աղոթքի ժամանակ այն ընկել ու փշուր-փշուր էր եղել։ Դրանից հետո զույգի կյանքը կրկին բարելավվեց, ինչ կորցրել էին, հետ վերադարձրին։

Ավելի ուշ պարզվեց, որ այդ արձանիկը պատրաստվել է չարքի կերպարով, դրանք պատրաստվում եւ վաճառվում են Մեքսիկայում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ