24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն երկպառակտված չէ. Վարդան Օսկանյան

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պագամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի՝ ԲՀԿ-ի ներսում եղած երկպառակտվածության մասին հրապարակումներին:

‘Մամուլում ինձ և իմ կուսակցությանը վերաբերող երկու թեմաներ են շրջանառվում, որոնք առաջ քաշելով՝ որոշակի շրջանակներ փորձում են ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծել:

Առաջինը, իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հետ կապված իբր ես դժգոհ եմ կուսակցության և նրա առաջնորդի դիրքորոշումից: Երկրորդը, իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներսում թևերի է բաժանված:

Առաջինի հետ կապված ասեմ, որ ես միանշանակ շնորհակալ եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին և կուսակցությանը նրանց ունեցած դիրքորոշման համար: Առաջին օրվանից ճիշտ գնահատական է տրվել այս ամենին, որ իմ դեմ գործը քաղաքական հետապնդում է, որն ուղղված է ոչ միայն իմ անձի, այլ նաև կուսակցության դեմ:

Կուսակցության առաջնորդը և իմ մյուս կուսակիցները իրենց ամբողջական աջակցությունը ցուցաբերել են կուսակցության հայտարարությամբ, ինչպես նաև խորհրդարանում իրենց ելույթներով ու տարբեր քաղաքական հայտարարություններով: Ես հատկապես շնորհակալ եմ իմ գործընկերներին ինձ լրացուցիչ անձեռնմխելիություն տալու նպատակով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրենց մանդատը զիջելու պատրաստակամության համար:

Ինչ վերաբերում է «կուսակցության ներսում թևերին», ապա չի կարելի կուսակցության ներսում կառուցողական և այլընտրանքային մոտեցումները շփոթել երկպառակությունների և թևերի հետ: «Բարգավաճ Հայաստանի» առավելությունն այն է, որ այնտեղ հանդուրժողականություն կա տարբեր մոտեցումների և առաջարկների նկատմամբ:

Կուսակցության քաղաքական թիմը կուռ և միասնական է՝ գիտակցելով, որ ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի իրենից և որ մեր նորագույն պատմության ճակատագրական այս փուլում մեծագույն պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի առաջ: Առավել ևս, որ կուսակցությունում բոլորը գիտակցում են, որ մտնում ենք քաղաքական պայքարի կարևորագույն մի փուլ, որտեղ կարելի է մրցակցել և հաղթել միմիայն միասնականությամբ և վճռականությամբ՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ