20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եվրոպայի խորհուրդը Հայաստանում նոր ծրագիր է սկսում

Այսօր պաշտոնապես մեկնարկել է «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում (http://eap-pcf-eu.coe.int):

Ծրագրի նպատակներն են՝ հզորացնել Հայաստանում ընտրությունների հետ առնչվող հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունները, բարձրացնել հասարակության իրազեկությունը, ինչպես նաև փոխանակել ընտրական հարցերի վերաբերյալ լավագույն փորձը Արևելյան գործընկերության երկրների միջև: Ծրագրի տևողությունը 18 ամիս է: Բյուջեն կազմում է 302.000 եվրո:

Ծրագրի մեկնարկը հայտարարող միջոցառման  ժամանակ հիմնական ելույթ ունեցողներն էին` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Տիգրան Մուկուչյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ