18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը Թուրքիայից դաբաղի պատվաստանյութ է պատվիրել. Habertürk

Թուրքիայի կողմից դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող նորաստեղծ պատվաստանյութը կներմուծվի Հայաստան:

Ըստ թուրքական «Haberturk» լրատվական ծառայության` դեկտեմբերին Թուրքիայում արագորեն տարածված և ավելի քան 100 անասունի վնասած դաբաղի հարուցիչի դեմ պատվաստանյութ ստանալու համար Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունը աշխատանքներ է սկսել էր դեռ մեկ ամիս առաջ, գրում է Ermenihaber.am-ը:

Ստացված պատվաստանյութը հավանության է արժանացել «Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության» կողմից, ինչն էլ նշանակում է, որ այդ կազմակերպության միջոցով այն կարելի է վաճառել նաև այլ երկրների:

Աղբյուրը նշում է, որ Թուրքիայում արդեն հաջողությամբ կիրառվող պատվաստանյութի առաջին պատվիրատուներից են Հայաստանը և Վրաստանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ