20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խախտեց 40- օրյա ավանդույթը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ քրեական վերջին սկանդալներում ոչ վերջին դերակատարություն ունեցած Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից, որտեղ նշանակվել էր անցած տարվա նոյեմբերի վերջին։

Henaran.am-ը զրուցեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոյանի հետ, ով փաստեց, որ Տիգրան Խաչատրյանը պարտաճանաչ կատարել է իր վրա դրված տնօրենի օգնականի պարտականությունները, սակայն  ազատման դիմում է ներկայացրել՝ չմանրամասնելով պաշտոնից իր հեռանալու պատճառները:

Այն հարցին, թե չկա որեւէ քաղաքական ենթատեքստ Տիգրան Խաչատրյանի նման որոշման մեջ, Մարտուն Մաթեւոսյանը պատասխանեց. «Տեղեկացնում եմ, որ առնվազն Հայանտառի պահով ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, մարդը ուզել է ազատվել է աշխատանքից»:

Հիշեցնենք, որ նախօրեին Սուրկ Խաչատրյանն այսպես էր մեկնաբանել որդու որոշումը.  «Իմ տղեն պրպտուն, աշխատող տղա էր, չկարողացավ պետական ապարատում իրեն դրսեւորել, նստած մի տեղում, ինքը սիրում է աշխույժություն, ցանկացավ անձնական բիզնես ծավալել, դրա համար էլ, իր դիմումի համաձայն, որոշեց դուրս գալ։ Ի՞նչ է եղել, էդ ի՞նչ մի պաշտոն է, որ սաղդ իրար եք խառնվել»Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է նաեւ, որ  առաջիկայում կհայտնի, թե որդին ինչով է զբաղվում:

Կարդացեք նաեւ՝ Քառասունօրյա «սուգ»՝ «Հայանտառ»-ում նյութը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ