24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անհույս սպասում

2015 թվականի դեկտեմբերի 19-ին, Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցախմբի հետ առնչակցություն ունենալու կասկածանքով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը Henaran.am -ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ  ԱԱԾ-ում մասնակցել են քննչական գործողություններին, ինչպես նաեւ ներկայացրել են երկու միջնորդություն՝ Շիրխանյանի բուժզննությունը մասնագիտացված բուժհաստատությունում իրականացնելու  եւ Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու համար:

Տիգրան Տեր-Եսայանը հայտնեց, որ առաջին միջնորդությունն ուղղվել է արդեն Արդարադատության նախարարություն, որն էլ կորոշի Շիրխանյանի բուժզննության հարցը: Ինչ վերաբերում է խափանման միջոցին, փաստաբանը տեղեկացրեց, որ երկու օրվա ընթացքում ԱԱԾ-ն կպատասխանի միջնորդությանը առավելեւս, որ փետրվարի 19-ին լրանում է Վահան Շիրխանյանին մեղադրանք ներկայացնելու երկու ամիսը եւ քննություն իրականացնող մարմինը կամ պետք է երկարացնի կալանքի ժամկետը կամ փոխի խափանման միջոցը:

Հիշեցնենք, անցյալ տարի, նոյեմբերի 25-ին եւ ավելի ուշ կալանավորված անձինք, այդ թվում նաեւ Վահան Շիրխանյանը  կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նկատենք նաև, որ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի խոսքով՝ զննության արդյունքում պարզվել է, որ Շիրխանյանը ստացիոնար բուժօգնության կարիք չունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ