29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ցինիզմ է. Նաիրա Զոհրաբյանը մասնակցում է սպանված կուրսանտի դատին /վիդեո/

12650330_887427011378427_1146463175_n

Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Նշենք, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում: Այսօր դատական նիստին մասնակցում է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց ,որ հետևելու է դատաքննական պրոցեսին նախ որպես քաղաքացի, ապա որպես պատգամավոր, մայր:

Պատգամավորը՝ ցինիզմ որակեց բոլոր այն հայտարարությունները, որոնք արդարացնելով սպանությունը այն վերաձևակերպում են որպես ինքնասպանություն:

Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աջակցելու է սպանված զինծառայողի ընտանիքին՝ հարազատի նման լինելով նրանց կողքին: Պայքարելու է, որ արդար դատաքննության արդյունքում պատժվեն բոլոր մեղավորները:

Դատավորը ընթերցեց ամբաստանյալներին առնչվող բնութագրերը: Բնութագրերի համաձայն բոլոր ամբաստանյալներն էլ աչքի են ընկել բարությամբ, ազնվությամբ և համարվել են օրինակելի երիտասարդներ:

Հայկազ Բարսեղյանի տատը ամբողջ ժամանակ լաց է լինում: Henaran.am-ի թղթակցին  Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը հայտնեց, որ կինը վատառողջ է և  ինքը թույլ չի տալիս նրան դատարան գալ:

Նշենք, որ  ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ