25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կիկոսի մահը»

Մամուլում շրջանառվում է, թե շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին։ ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից լրագրողները հետաքրքվեցին արդյոք տեղյակ է.

«Առաջին անգամ եմ լսում, որ նա պատրաստվում է կուսակցություն բացել, ինձ համար մեկ հավաստի աղբյուր կարող է լինել` անձամբ  Վարդան Օսկանյանը, ում հետ այսօր առավոտյան եմ զրուցել և նա ինձ ոչինչ  չի ասել»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով լուրերին, թե  ԲՀԿ-ում կռիվ է ընկել, մի մասը ցանկանում է միանալ նոր ձևավորվելիք կոալիցիային, մյուս մասը իդեմս կուսակցության նախագահի՝  ոչ Նաիրա Զոհրաբյանը նշեց.

«Իրականությանը չի համապատասխանում, քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» ժանրը ինձ համար ընդունելի չէ , Բարգավաճ Հայաստանին կոալիցա կազմելու առաջարկ չի եղել, եթե լիներ անպայման կքննարկեինք»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ