20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

”100 քայլ”-ից հետո բոլորը սկսեցին քայլել. Հրանտ Բագրատյան

”Բագրատյանի ”100 քայլ”-ից հետո բոլորը սկսեցին քայլել: Սերժը ասում ա 100 հազար քայլ կանեմ, Րաֆֆին էլ 5 քայլ ա անում”,-Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է ՀՀ նախագահի թեկնածու, ”Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը նախագահական ընտրություններին մասնակցում է ”Ընդամենը 100 քայլ” կարգախոսով, իսկ որպես ծրագիր ներկայացրել է իր հայտնի ”100 քայլ”-ը, որտեղ թեկնածուն ներկայացնում է այն բարեփոխումները, որոնք պետք է ”սոցիալական արդարություն” ապահովեն երկրում:

Հիշեցնենք, որ ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը Արտաշատում անդրադառնալով մյուս թեկնածուների կողմից իրեն ուղղված քննադատությանը, ասել էր, որ վստահ է, որ  արդար ու օրինական ընտրությունների անցկացման հարցում բոլորը համաձայն են:

“Մենք 100 քայլ չէ, 1000 քայլ կանենք եւ կշենացնենք երազանքի մեր պատմական Հայաստանը, ոչ մի կրակոց չի կարող կանգնեցնել մեր ճանապարհի ընթացքը: Մենք կառուցում ենք այնպիսի տուն, ինչպիսին մենք ենք ուզում: Եւ ուրիշի ցանկությունները մեզ համար միգուցե հարգանքի արժանի են, բայց պարտադիր չեն”,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Իսկ նախագահի մեկ այլ թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյանը 5 քայլ է առաջարկում դեպի ”Նոր Հայաստան”: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ