25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հայ կին է զոհվել /վիդեո/

Հոկտեմբերի 19-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով զոհված 7 մարդկանց դիակներն անճանաչելիության աստիճան մասնատված են եղել, հաղորդում է “Ալ-Կաբաս” թերթը:

8-րդ զոհի` հայկական ծագումով լիբանանցի Ջորջետա Սարգսյանի դին, միակն է եղել, որի ինքնությունը հաջողվել է պարզել: “Նաարնետի” տվյալներով` Սարգսյանի դին, ինչես նաեւ 46 տուժածներին տեղափոխել են “Ռիզկ” հիվանդանոցը: Ընդհանուր առմամբ` վիրավորների թիվը հասել է 110-ի:

Չճշտված տվայլներով` տուժածների թվում կա նաեւ հայ տղա երեխա: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են տղայի մասին, ում անունը ենթադրվում է` Սեո է, եւ հնարավոր է, որ նա հայ լինի: Երեխայի դայակը եթովպիացի է:

Հոկտեբերի 20-ը Լիբանանում սգո օր է հայտարարված:

http://youtu.be/EcxDtz3S53I

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ