19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա իմ կյանքում ծախսած ամենանպատակային գումարն է. Արամ Հարությունյան

‘’Ազգային համաձայնություն’’ կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարություն տարածեց, ըստ որի` ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը և ՀԱԿ-ը սեփական թեկնածուներ չեն առաջադրել, քանի որ անհաղթահարելի խոչընդոտներ են եղել, ինչպես օրինակ` ճնշումներ, գաղտնալսումներ:  

Ըստ այդմ էլ` Հարությունյանը կարծում է, որ ընտրությունները կեղծ են լինելու, և այդ պատճառով ինքը չի մասնակցելու ընտրություններին: Ինչպես արդեն հայտարարել էր նախագահի թեկնածուն, այսօր ինքը կայցելի նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին, ապա կսկսի հացադուլ անել ԿԸՀ-ի դիմաց, որը կշարունակվի մեկ օր: Իսկ արդեն վաղը ժամը 17:00-ին Հարությունյանը կհանի իր թեկնածությունը:

Հարցին, թե չի զղջում այն ութ միլիոն դրամի համար, որը վճարել էր որպես ընտրագրավ, պատասխանեց.  ‘’Սա իմ կյանքում ծախսած ամենանպատակային գումարն է’’: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ