23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուկրաինական ընդդիմությունը կանգնեցրել է Ռադայի աշխատանքը /վիդեո/

Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն 3-րդ օրն է` կանգնեցրել են Գերագույն  Ռադայի աշխատանքը: Ներկա պահին նիստերի դալիճում են գտնվում “Удар”, “Батькивщина” եւ “Свобода” ֆրակցիաների 30-40 պատգամավորներ: Նրանք ոչ ոքի թույլ չեն տալիս մոտենալ խորհրդարանի ամբիոնին, հաղորդում է “Интерфакс”-ը:

Ընդդիմության հիմնական պահանջն է միացնել “Ռադա-3″ քվեարկման համակարգը` յուրաքանչյուր աշխատանքային տեղում անձնական սենսորային կոճակով եւ ապահովել պատգամավորների անհատական քվեարկությունը:

Արդյունքում 7-րդ գումարման Գերագույն Ռադայի 2-րդ նստաշրջանն այդպես էլ չբացվեց: Ըստ ուկրաինական օրենսդրության` եթե Ռադան չի աշխատում 30 օր շարունակ, ապա նախագահն իրավունք է ստանում ցրել այն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ