29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրք պատգամավորը բողոքել է՝ Դիարբեքիրի փողոցներին հայկական անուններ են դրվում

31925

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում փողոցներին ու պողոտաներին հայկական անուններ են տրվում, գրում է Ermenihaber.am-ը:

«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ- MHP) ներկայացուցիչ Հալաչօղլուն մաասնավորապես ասել է.

«Այն բանից հետո, երբ Գյուլթեն Քըշանաքը դարձավ Դիարբեքիրի քաղաքապետ, փողոցների և պողոտաների անունները սկսեցին փոխվել: Նոր անունները ոչ թե քրդական են, այլ հայկական: Ամեն ինչ փոխվում է: Մենք ասել ենք, որ այդպես սխալ է, սակայն մեզ չեն լսում»:

Նշենք, որ Հալաչօղլուն 1993-2008թթ. եղել է Թուրքական պատմագիտական ընկերության նախագահը: Նա հայտնի է իր հայատյաց հայտարարություններով և Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված ակտիվ գործունեությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ