25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հռոմի պապը կնկարահանվի արկածային ֆիլմում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը  կմարմնավորի ինքն իրեն ընտանեկան արկածային «Արեւի մյուս կողմում» (Beyond the Sun) ֆիլմում:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ կմասնակցի գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմի վրա աշխատանքը կսկսվի 2016 թվականի առաջին կեսին Իտալիայում։ Ասյ մասիան հայտնում է  Variety-ը։

Ինչպես նշում է պարբերականը՝ « Հռոմի պապը անձամբ է խնդրել կինեմատոգրաֆիստներին ստեղծել ֆիլմ, որը կբացատրի երեխաներին Հիսուսի ուղերձը։ Նախագծի հիմքում ընկած է Նոր Ավետարանը։ Գլխավոր հերոսները կլինեն երեխաները, ովքեր սցենարիստ Գրասիելա Ռոդրիգեսի մտահղացմամբ՝ կխորհրդանշեն առաքյալներին», – նշում է պարբերականը եւ հավելում. «Մեզ համար դա պարզապես ֆիլմ չէ, այլ կարեւոր հասարակական եւ հոգեւոր ուղերձ»

Նախագծի պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոն նաեւ հայտնել է, որ ֆիլմի վարձույթից ստացված շահույթը ծրագրվում է փոխանցել բարեգործությանը։

Տեղեկացնենք, որ Ֆրանցիսկոս պապը երբեք հանդես չի եկել որպես դերասան, սակայն մեծ ուշադրությամբ հետեւում է  կինեմատոգրաֆիային, հաճախակի հանդիպումներ է ունենում դերասանների հետ, քննարկում այս կամ այն կինո նախագիծը դրանց ստեղծողների հետ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ