29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կոկաինով բանաններ են հայտնվել

image_15902

Բելգիայի խանութներում կոկաինով բանաններ են հայտնվել: “Colruyt” առեւտրային ցանցի 6 խանութներից շուրջ 66 կգ կոկաին է հայտնաբերվել:

Ցանցի ներկայացուցչի խոսքով` իրենք թմրանյութը հայտնաբերել են մինչեւ միրգը վաճառքի  հանելը եւ հանձնել են ոստիկանությանը: Նրա խոսքով` սա արդեն նմանատիպ 3-րդ դեպքն է: Ներկա պահին ոստիկանությունն ստուգում է` որ նավահանգստից են բանանները ներմուծվում երկիր:

Վերջերս կոկաին հաճախ է հայտնվում նաեւ ռուսական մաքսատներում: Մասնավորպես Մոսկվայի Շերեմետյեւո օդանավակայանում նախօրեին 3 կին են ձերբակալվել Կոլումբիայից, որոնք փորձել են սեռական օրգաններում 2 կգ  կոկաին տեղափոխել: Իսկ մեկ շաբաթ առաջ նույն օդանավակայում ձերբակալել էին մի քահանայի` կրկին Կոլումբիայից, ում ստամոքսից հայտնաբերել էին կոկաինով լի 18 պահպանակներ: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ