24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյումրիում գիշերը ռուս զինվորականը ցանկացել է ներխուժել քաղաքացու բնակարան

ՀՀ ոստիկանություն է ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիում փորձ է կատարվել ներխուժել բնակիչներից մեկի բնակարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Այն հարցին, թե արդյո՞ք ներխուժման փորձ կատարողը ռուս զինվորական է, լրատվական ծառայությունից նշեցին, որ հանգամանքները ճշտվում են:

Հիշեցնենք, փետրվարի 1-ին լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ Գյումրիում գիշերը ռուս զինվորականը ցանկացել է ներխուժել քաղաքացու բնակարան:

«…Ասեցի՝ գնա չեմ բացելու, չեմ ճանաչում քեզ, ո՞վ ես, որտեղի՞ց ես եկել, դռան հետևից պատասխանեց՝ պալիգոններից եմ փախել, բաց դուռը: Գոռում էր, ոտքով հարվածում դռանը, սարսափել էինք ամբողջ ընտանիքով.. չգիտեինք ինչ անեինք, այդ հարբած ու զինված ռուս անասունը կոտրում էր մեր բնակարանի դուռը, չեք պատկերացնում, ուղղակի սարսափած ենք, աչքներիս եկավ Ավետիսյանների ընտանիքն ու գնաց»,- պատմել են բնակիչները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ