23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշում երրորդը հայ գործարարն է

Ռուսական Forbes ամսագրի կազմած «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2016» վարկանիշային աղյուսակում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը երրորդ տեղում է։

Ցուցակում ներկայացված են Ռուսաստանի տարածքում գտնվող առեւտրային անշարժ գույքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատերեր: Մասնակցի տեղը որոշվում է միայն այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գույքը 2015թ.:

Վարկանիշի համաձայն`անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի ստացած եկամուտը կազմել է $610 մլն: Նախորդ տարի նրա եկամուտը կազմել էր $1,08 մլրդ, իսկ Սամվել Կարապետյանը երկրորդ տեղում էր։

Հարկ է նշել, որ «Տաշիր» խմբի սեփականատիրոջն է պատկանում առեւտրային տարածք՝ 925,3  հազ. քմ, գրասենյակային տարածք՝ 48,4 հազ. քմ, պահեստային տարածքներ՝ 48 հազ. քմ պահեստային, հյուրանոցային համարներ՝ 1157։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ