25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստուգումներ ՊՆ պարենային պահեստներում եւ «Երեւան սիթի» ցանցում

Armtimes.com լրատվական կայքը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից  տեղեկացրել են, որ Զինվորական դատախազության պետական շահերի վարչությունը եւ Ռազմական ոստիկանությունը համատեղ ստուգումներ են սկսել պաշտպանության նախարարության բոլոր պարենային պահեստներում եւ Yerevan City խանութների ցանցում:

Հիշեցնենք, որ նախօրեին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը համապատասխան նկարով մի գրառում էր տարածել, որով ապացուցում էր, որ Yerevan City-ում վաճառվում է զինվորների համար նախատեսված խտացրած կաթ, ինչն  ենթակա չէ վաճառքի:

Դեռ առավոտյան Yerevan City սուպերմարկետների ցանցի հաղորդակցություների բաժինը իր հերթին տարածել է հաղորդագրություն վերոհիշյալ տեղեկատվության հետկապված, որտեղ մասնավորածես ասվում է.

«Համացանցում մի քաղաքացի, որը ներկայացել էր Լիդա Վարդանյան անուն ազգանունով, անհասկանալի շահագրգռվածությամբ ակնհայտորեն ֆոտոմոնտաժ է արել խտացրած կաթի տուփի վրայի երկնագույն թուղթը եւ հայտարարում է, թե «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է զինվորների համար նախատեսված վաճառքի ոչ ենթակա խտացրած կաթ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունը սուտ է: «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա եւ մենք ամենեւին անհրաժեշտություն չունենք համալրել այն՝ առավել եւս նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով: Ողջունելով մամուլի ազատությունը եւ բազմաբովանդակ լրատվամիջոցների առկայությունը մեր երկրում, այնուամենայնիվ, ցանկանում ենք հայտնել, որ սուտ տեղեկություն տարածած իրենց լրատվամիջոց համարողների հրապարակումներով արդեն զբաղվում են մեր իրավաբանները:

Ակնհայտ զրպարտչական բնույթի նյութ տարածելու համար պետք է պատասխանատվություն կրեն բոլորը. Խոսքի ազատությունն առաջին հերթին պետք է պատասխանատվություն ենթադրի: Փողոցային մակարդակի բամբասանքներ տարածելը հարիր չէ լրատվամիջոցներին: «Երեւան սիթին» եղել եւ մնում է իր հաճախորդներին հավատարիմ՝ մատուցելով բացառապես որակյալ եւ օրինակելի ծառայություն: Շնորհակալություն՝ մեր ցանցից օգտվելու համար»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ