28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիգրան Սուրենիչի իմունիտետը

1408

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվանից անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարմանը։ Այս պաշտոնում նա փոխարինել է ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին։

Հանձնաժողովում մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել, պետություններից յուրաքանչյուրը 3-ի փոխարեն կոլեգիայի 2 նախարար կունենա։

Հանձնաժողովում հայտնվել է նոր նախարարական պաշտոն՝ ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է Հայաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը։

Փաստորեն, վարչապետի աթոռին հրաժեշտ տված Տիգրան Սարգսյանի քաղաքական իմունիտետը կայունանում է մասնավորապես այն բանից հետո, երբ արևմտամետ համարվող Սարգսյանի մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Տիգրան Սարգսյանի թեկնածությանը:

«Նրա թեկնածությունը պաշտպանել է Ռուսաստանի նախագահը, ով նրա հետ աշխատել է: Ասում են շատ փորձառու, զարգացած մասնագետ է»,- նշել է Բելառուսի նախագահը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ