25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂՀ առողջապահական հաստատություններն աշխատել են նաեւ հանգստյան օրերին

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ առողջապահության նախարարությունից այս հանգստյան օրերին գերատեսչությունը հանրապետության համապատասխան բժշկական հաստատությունների հետ միասին աշխատել են լիարժեք ռեժիմով:

Հավաքագրված վերջին տվյալների համաձայն ներկայումս ԼՂՀ բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 112 հիվանդ, այդ թվում 48-ը մինչեւ 18 տարեկան: Հոսպիտալացված 49 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 6-ը մինչեւ 18 տարեկան:

Հիվանդների վիճակը գնահատվել է բավարար, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ: Ամբուլատոր, տնային եւ շտապօգնության կանչերի թիվը եւս չի ավելացել:
ԼՂՀ ԱՆ-ից հայտնում են նաեւ,  որ շարունակվում են համայցերը հանրապետության շրջանային բժշկական հաստատություններ:

Բացի այդ առողջապահության նախարարությունը շարունակում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի բոլոր միջոցառումները ողջ հանրապետությունում: Ամենօրյա մշտադիտարկման արդյունքները Ստեփանակերտի բժշկական հաստատություններից, ինչպես նաև շրջանային բուժմիավորումներից անմիջապես փոխանցվում են առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվում են թե բուժական, թե կազմակերպչական հարցերը: Նախարարության ուշադրության կենտրոնում են բոլոր հաստատությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ