19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չորրորդ շաբաթն անընդմեջ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում սույն թվականի հունվարի 30-ին եւ 31-ին, շաբաթ եւ կիրակի օրերին դարձյալ սահմանվել է հերթապահություն։ Նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը նվազել է:

Այդ օրերին բժիշկների օգնությանն է դիմել 226 քաղաքացի, որոնցից 47-ը տառապել է սուր շնչառական հիվանդությամբ, իսկ 6-ը՝ թոքաբորբով:

Չնայած սուր շնչառական հիվանդություների ախտորոշման թվի անկմանը՝ բուժհաստատությունների տնօրեններին և բժիշկներին հանձնարարվել է արագ արձագանքել ցանկացած քաղաքացու խնդրին, իրականացնել պատշաճ, բարեխիղճ սպասարկում: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ