24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գեր տղաների մոտ մեծ է անպտղության հավանականությունը

14-20 տարեկան գեր տղաների օրգանիզմում 50 տոկոսով ավելի քիչ տեստոստերոն է լինում, քան նրանց բարեկազմ հասակակիցների օրգանիզմում: Դա մեծացնում է հետագայում անպտղության հավանականությունը, հայտնում են Բուֆալոյի համալսարանի գիտնականները:

Դեռեւս 2004-ին էր ապացուցվել, որ 2-րդ կարգի շաքարախտով տառապող գեր մարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը ցածր է, սակայն այժմ գիտնականները որոշել են ստուգել 25 երիտասարդների հորմոնալ ֆոնը, որոնք շաքարախտ չունեն: Պարզվել է, որ տեստոստերոնի նվազ քանակությունը նկատվում է ավելի շատ նրանց մոտ, ովքեր խնդիրներ ունեն քաշի հետ:

Բարեբախտաբար, հորմոնի ցուցանիշը հնարավոր է նորմայի հասցնել, սակայն միայն ստամոքսի վիրահատությամբ: Ներկայումս գիտնականները փորձում են պարզել` որքանով են նման փոփոխություններն ազդում հորմոնի մակարդակի վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ