25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

10 պատճառ` ‪‎բանան‬ ուտելու համար

100 գրամ բանանը պարունակում է 376 մգ կալիում, որն օրգանիզմից դուրս է բերում ավելցուկային հեղուկը, ինչպես նաև կանխում է ոտքերի ցավը:
Բանանը խթանում է «ուրախության հորմոնի»` սերոտոնինի, արտադրությանը:
Բացի այդ, այն կարող է նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ռիսկը: Սերոտոնինի և այլ օգտակար նյութերի շնորհիվ բանանը հիանալի կերպով թեթևացնում է նախամենստրուալ ցավերը աղջիկների և կանանց մոտ: Ուտելով բանան Դուք կձերբազատվեք լարվածությունից և վատ տրամադրությունից, քանի որ Ձեր արյան մեջ շաքարի մակարդակը կբարձրանա:
100 գրամ բանանը պարունակում է 2.3 գրամ մանրաթել, որի միջոցով դուք կարող եք բարելավել մարսողությունը:
Ի թիվս այլ բաների, բանանը նաև ամենաուժեղ աֆրոդիզիակ – մթերքներից մեկն է:
Բանանը կարող է պահպանել կալցիումը օրգանիզմում:
Բանանն իր մեջ պարունակում է հակաօքսիդիչներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են վնասակար ռադիկալներից և բարձրացնում են իմունիտետը:
Բանանը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, որն օգնում է ձերբազատվել սրտխառնոցից:
Այն նույնիսկ օգնում է հաղթահարել անտանելի շոգը: Պարզվում է, որ այն կարող է իջեցնել մարմնի ջերմաստիճանը, եթե Դուք ջերմություն ունեք կամ պարզապես շոգում եք:
Բանանը օգտակար է ոչ միայն սննդամթերքի տեսքով: Օգտագործեք բանանի կեղևը միջատների խայթոցից առաջացած քորը թեթևացնելու համար:
Այնպես որ, բանանը անգնահատելի նվեր է բնության կողմից…

Nuga Best – Armenia
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ